Հունվարի 23-25-ը ձյան տեղումներ են սպասվում

Հունվարի 23-25-ը ձյան տեղումներ են սպասվում
Հունվարի 23-25-ը ձյան տեղումներ են սպասվում
Հեղինակ MediaLab

Հայաստանի տարածքում հունվարի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:

Օդի ջերմաստիճանն այս գիշեր նվազել է 6-8 աստիճանով:

Երևանում հունվարի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է ձյուն:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում բեռնատարների համար բաց է:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում, «Չայնիի» ոլորաններում առկա է մառախուղ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: