Պատգամավոր Երջանիկ Հակոբյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են

Ազգային ժողովի պատգամավոր Երջանիկ Հակոբյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է կազմվել:

«Հիմք ընդունելով  պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային  ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Երջանիկ Հակոբյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- տեղեկացնում են Ազգային ժողովից։