Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, Արա Այվազյանի հետ

Iran’s Foreign Minister Mohammad Javad Zarif

Մայիսի 26-ին այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։