«Սթափվեք, ստանալու եք համարժեք գնահատական». Հայկ Մարությանը՝ Սանիթեքին. Տեսանյութ

«Սթափվեք, ստանալու եք համարժեք գնահատական». Հայկ Մարությանը՝ Սանիթեքին. Տեսանյութ

Երևանը չի կարող անվերջ սպասել «Սանիթեքին». քաղաքային իշխանությունը սկսել է աղբարկղների փոխարինման գործընթացը: Այս մասին այսօրվա խորհրդակցության ժամանալ ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Վերահաստատում եմ իմ ասածը՝ մաքրելու ենք քաղաքը աղբից, ձեզ հետ, թե առանց ձեզ, դա միայն ձեր ձեռքերում է: Ձեր ընկերությունը պետք է սթափվի, հասկանա, որ եթե ինքը տապալելու է այս գործընթացը, ստանալու է համարժեք գնահատական: Ինչքան էլ մեր համաքաղաքացիները համբերատար են, և ես շնորհակալ եմ նրանց դրա համար, բայց միևնույն է, մենք չենք կարող թույլ տալ ինչ-որ  մասնավոր ընկերությանն այքան անհարմարություններ պատճառի մեր համաքաղաքացիներին: Երևան քաղաքը չի կարող անվերջ սպասել, և քաղաքային իշխանությունները նախաձեռնել են գործընթաց, պետք է սկսենք փոխարինել աղբամանները»,- իր ելույթում «Սանիթեքի» ղեկավարությանն է դիմել Հայկ Մարությանը:

Մանրամասները՝ տեսանյութում.