Մեսրոպ Մեսրոպյանն ազատվեց պաշտոնից. Կոտայքի մարզպետ նշանակվեց Ահարոն Սահակյանը

Կառավարության որոշմամբ Մեսրոպ Մեսրոպյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից: Գործադիրի մեկ այլ որոշմամբ Կոտայքի մարզպետ նշանակվեց Ահարոն Սահակյանը:

Մեսրոպ Մեսրոպյանը մարզպետի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի նոյեմբերին: