23 զինծառայողի մահ` կես տարվա ընթացքում. ՀՔԱՎ ուսումնասիրությունը

23 զինծառայողի մահ` կես տարվա ընթացքում. ՀՔԱՎ ուսումնասիրությունը
23 զինծառայողի մահ` կես տարվա ընթացքում. ՀՔԱՎ ուսումնասիրությունը

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2014 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում մահացել է 23 զինծառայող 22 միջադեպի հետևանքով:

Նշված ժամանակահատվածում գրանցված  մահացության 23 դեպքերից  11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է, 2-ը զենքի  հետ վարվելու կանոնների խախտման 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով:

Հարկ է նշել, որ 2013 թ-ի ամբողջ ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացել է 5 զինծառայող, իսկ 2014 թ-ի միայն առաջին կիսամյակում արդեն  զոհվել է կրկնակի թվով զինծառայող՝ 11 հոգի, որից 3-ը՝ հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով, մյուսները, ըստ լրատվամիջոցների տրամադրած տեղեկատվության, դիպուկահարների կողմից:

Բացի այդ, նշված ժամանակահատվածում մահացության դեպքերը 2013 թ-ին կազմում էր 15 հոգի, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում մահացության դեպքերը ավելի քան 30 տոկոսով ավելացել են:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ պատրաստել է տեղեկանք, որն ամբողջությամբ ներկայացնում ենք այստեղ: