Մեկնարկել է «Տրաստուզումաբ» դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը

Մարտի 25-ից մեկնարկել է «Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը»: Այն կիրականացվի 2020-2023թվականներիընթացքում: Առողջապահության նախարարի հրամանով արդեն իսկ ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին, ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին,«Արթմեդ», «Էրեբունի»,«Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններին, Միաքայելյանի վիրաբուժության ինստիտուտին և Վանաձորի բժշկական կենտրոնին հատկացվել է նոր սերնդի թանկարժեք հակաուռուցքային, շվեյցարական Ֆ.Հոֆֆմանն-Լա Ռոշ կազմակերպության արտադրության «Տրաստուզումաբ լուծույթ ե/մ ներարկման 600մգ/5մլ» դեղը:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Կյանք փրկող այս դեղը ծրագրի շրջանակներում անվճար կտրամադրվի նշված կազմակերպություններում հաշվառվածI-III փուլի դրական HER2/NEU կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտներին: Թերևս ծրագիրը շատ սպասված էր, ուրախ ենք հայտարարելու մեկնարկի մասին: Հուսով ենք, որ կենսական նշանակության Տրաստուզումաբդեղով բուժման ծրագիրը բազմաթիվ կանանց հնարավորություն կտա վերադառնալու լիարժեք կյանքին:

Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբդեղով բուժման ծրագիրն այստեղ` http://www.moh.am/images/legal-533.pdf