Համաներումը կքննարկեն արտահերթ կարգով

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրամյանը այսօր` մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկն Ազգային ժողովը կքննարկի արտահերթ կարգով:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին դիմել էր Ազգային ժողովին` Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկով:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք համաներում կկիրառվի՞ նաեւ քաղբանտարկյալների նկատմամբ, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, թե աշխատում են, ու որ երկու օրից պարզ կլինի:
«Եթե համբերություն ունենաք, մենք երկու օրից կսկսենք այդ քննարկումը, եւ այդ ժամանակ հայտնի կդառնա»:

Հովիկ Աբրամյանը հայտարարել է նաեւ, թե համաներման մասին նախագծի քննարկումը նախատեսվում է չորեքշաբթի, քանի որ անհրաժեշտ է, որ ուժի մեջ մտնի այսօր խորհրդարանի մեծամասնության քվեով արագացված ընթացակարգով ընդունված «Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Հովիկ Աբրամյանն ասել է, թե իր կարծիքով համաներումը կկիրառվի մինչեւ սեպտեմբերի 21-ը` Հայաստանի Անկախության տոնի օրը:

© Medialab.am