Գերասիմը մեղավոր չի, իր շեֆերն են մեղավոր. Հրաչյա Հակոբյանը՝ երեկվա ծեծկռտուքի մասին. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատգամավորների հետ զրույցում չցանկանկացավ անդրադառնալ երեկ խորհրդարանում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության 2 պատգամավորների օգնականներ հրավիրվել են ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, այնուհետև նրանց և մի քանի տասնյակ ՔՊ-ական պատգամավորների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք:

«Կարճ կարող եմ ասել հետևյալը` այդ երիտասարդը, որքանով հիշում եմ անունը, Գերասիմ, ինքը մեղավոր չէ: Մեղավոր են իր շեֆերը, քաղաքական հայրերը՝ իրեն այստեղ բերելու համար: Ես ունեմ տեղեկություն, որ նա անցնում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի և մեկ այլ քրեական գործով»,- ասաց Հակոբյանը` դատապարտելով նման մարդուն խորհրդարանում աշխատանք տալը:

Աղբյուր՝ Factor.am