Լիբանանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ և զորակցություն հայտնել հայ ժողովրդին

Լիբանանի նախագահ Միշել Աունն ապրիլի 24-ին Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված պատարագից հետո հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ:

Նշվում է, որ Լիբանանի նախագահը զորակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ հիշեցնելով, որ Լիբանանի ժոքղովուրդը ևս օսմանյան թուրքերի կողմից ենթարկվել է ջարդի:

Արամ Առաջինի հետ հեռախոսազրույց է ունեցել և նրան զորակցություն հայտնել նաև մարոնիթ եկեղեցու առաջնորդ Րաաի Պատրիարքը:

Առաջիկա օրերին Անթիլիասի Մայրավանք կայցելեն Լիբանանի գլխավոր կուսակցությունների պատվիրակություններ՝ Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայ ժողովրդին զորակցություն հայտնելու համար:

Այս մասին հայտնեցին Անթիլիասի կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից: