ՀՀ Զինված ուժերը 102-րդ ռազմաբազայի հետ կմասնակցեն մեծամասշտաբ զորավարժությունների․ Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի Զինված ուժերը ռուսական զորքերի, մասնավորապես, 102-րդ ռազմաբազայի հետ ՌԴ հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորավարժություններում ունեն համատեղ միջոցառումներ։ Այդ մասին այսօր Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նկատելով, որ այդ զորավարժությունը անակնկալ է կազմակերպվել։

«Ռուսաստանը մեծ պետություն է հզոր բանակով և հաճախ կարող է իրականացնել զորավարժություններ, ես չեմ կարող մեկնաբանել դրանց և քաղաքական մնացած իրադարձությունների հետ կապը։ Կարող եմ միայն ասել, որ ռուսական զորքերի, մասնավորապես 102-րդ ռազմաբազայի հետ ՀՀ Զինված ուժերը ունեն համատեղ միջոցառումներ։ ՀՀ Զինված ուժերից, կարող եմ ասել, որ 102-րդ ռազմաբազայի հետ այս մեծ զորավարժությունների ընթացքում կներգրավվեն մեծ ուժեր՝ մոտավորապես մեկ գնդին հավասար ուժեր՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն», -հայտարարեց Հովհաննիսյանը։

Սահմանային վիճակը վերջին ժամերին. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը:

Սահմանային վիճակը վերջին ժամերին. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը:

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Friday, July 17, 2020