2019 թվականին ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները. ՊԵԿ

2019 թվականին ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները. ՊԵԿ
2019 թվականին ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների  ներկայացրած բողոքները, որոնք վերաբերում են հարկային կամ մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության հետևանքով, իրենց կարծիքով, ոչ արդարացի որոշումների կայացմանը:

Ըստ կարգի, նիստում նախ լսում են տնտեսվարողներին, նրանց հիմնավորումներն ու փաստարկները, ապա փորձում մանրամասն հարցերի միջոցով ամբողջացնել իրական պատկերը, ինչից հետո հանձնաժողովը որոշում  է կայացնում:

Հարկ վճարողների դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են ՀԴՄ-ի շահագործման կանոնների խախտումների վերաբերյալ ակտերը, չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին որոշումներն անվավեր ճանաչելուն: Հանձնաժողովում արձանագրել են, որ ընդհանուր առմամբ, 2019 թվականին զգալի ավելացել է բողոքների քանակը, ինչը ՊԵԿ-ի հանդեպ  տնտեսվարողների վստահության մասին է խոսում: Ըստ այդմ, ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները: Հունվար-մայիս ամիսների ընթացքում հանձնաժողովը քննության է առել մոտ 760 դիմում, այնինչ, անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է ընդամենը 272: 2019-ին մերժվել է հարկ վճարողների բողոքների ընդամենը 35 տոկոսը, իսկ 65 տոկոսն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել կամ կարճվել է:

Հիշեցնենք, որ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Դիմում-բողոք ներկայացրած անձի համաձայնությամբ, նիստերին կարող է մասնակցել, ինչպես նաև նիստերը ձայնագրել կամ տեսագրել ցանկացած անձ, այդ թվում` ԶԼՄ և հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից