«Քոչարյանը փորձում է իրեն բնորոշ ոճով պղտոր ջրում ձուկ որսալ»․ Վերլուծաբանները՝ Կրեմլի, ազդեցությունների եւ հնարավորի մասին

Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նետված նռնակը փնթի «օպերացիա» էր, որի ամբողջ նպատակն էր ցույց տալ, որ Քոչարյանը Մոսկվայում է և հանդիպումներ է ունենում: Այս կարծիքին է քաղաքական Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ հասարակությունն այլևս նման թատրոնների չի հավատում:

Ռոբերտ Քոչարյանի տան վրա հարձակման վերբերյալ տեղեկատվությունը տարածվեց ապրիլի 15-ի երեկոյան: Տեղեկություն եղավ, որ անհայտ անձինք ավտոմեքենայից նռնակ են նետել Քոչարյանի՝ Իսակովի պողոտայում գտնվող առանձնատան ուղղությամբ: Նռնակը, սակայն, չէր պայթել, իսկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողներին ասել էր, թե Քոչարյանը տանը չի եղել, քանի որ Մոսկվայում է:

«Քանի որ Ռուսաստանը մեծացրել է իր, այսպես ասած, ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա, ըստ էության ի նկատի ունենալով, որ հասարակության ներսում օբյեկտիվ առումով վերջին պատերազմի հետ կապված կան դժգոհություններ, բարձրացված սուր հարցադրումներ, Քոչարյանը փորձում է իրեն բնորոշ ոճով պղտոր ջրում ձուկ որսալ: Եվ քանի<span id="E785" class="qowt-font7-Sylfaen" data-mce-mark