2010-ի լավագույն մարզիկներն ըստ Հայաստանի մարզական լրագրողների

2010-ի լավագույն մարզիկներն ըստ Հայաստանի մարզական լրագրողների
2010-ի լավագույն մարզիկներն ըստ Հայաստանի մարզական լրագրողների

Հայաստանի մարզական լրագրողների հարցման արդյունքներով որոշվել են ,,Մրցաշրջան-2010,,-ի 10 լավագույն մարզիկները: Ըստ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի,  հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 47 լրագրողներ:
Հարցումների արդյունքում Հայաստանի թիվ մեկ մարզիկ է ճանաչել ծանրամարտից  աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը :
Ստորև ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը.
1.Տիգրան Գ. Մարտիրոսյան ծանրամարտ` 462 միավոր
2.Լևոն Արոնյան շախմատ ` 399

3.Արսեն Ջուլֆալակյան հ/հ ըմբշամարտ` 311

4.Յուրի Պատրիկեեվ  հ/հ ըմբշամարտ` 253

5.Հրաչիկ Ջավախյան բռնցքամարտ`230

6.Աշոտ Դանիելյան սամբո `183

7.Մելինե Դալուզյան ծանրամարտ` 141

8.Գևորիկ Պողոսյան ծանրամարտ` 131

9.Ռոման Ամոյան հ/հ ըմբշամարտ` 116

10.Ռուբեն Ալեքսանյան ծանրամարտ` 112

Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն, մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 10 մարզիկների անուններ. ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյան,Յուրա Մովսիսյան ,Կառլեն Մկրտչյան,Գևորգ Ղազարյան,սամբիստներ Վաչիկ Վարդանյան, Տիգրան Կիրակոսյան,ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյան , Արա Խաչատրյան, Սմբատ Մարգարյա, բասկետբոլիստ Քրիստինե Քեփենեկյան:

© Medialab.am