Հայաստանն այս պահին վարում է լայնածավալ պատերազմ՝ ցամաքում, օդում, վիրտուալ տիրույթում․ Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ

Մեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, կասեցնում են հակառակորդի դժվար ու կրակային մեծ խտություն ունեցող հարձակումները։ Այդ մասին այսօր Տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, Հայաստանն այս պահին վարում է լայնածավալ պատերազմ՝ ցամաքում, օդում, վիրտուալ տիրույթում։

Մարտակերտում դիրքեր գրավել-չգրավելու մասին հարցին ի պատասխան, Արծրուն Հովհաննիսյանը ասաց․ «Որևէ ուղղության մասով մարտավարական բնագծեր չեմ կարող ներկայացնել։ Կոնկրետ ով որ պահին որ դիրքի վրա է գտնվում, չեմ կարող նշել։ Ծանր ու համառ մարտեր են գնում, դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, հետեւաբար առանձնահատուկ ֆիքսվել պետք չէ։ Այսպիսի մեծ պատերազմում դիրքային փոփոխությունները բնական երեւույթ են, մեկ ժամ հետո կվերցնենք էս մի դիրքը, մի ժամ հետո կարող ենք թողնել, և այլն»։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսըEnglish:https://youtu.be/q3HbDDoOqAEРусский:https://youtu.be/J5CfZ3ue60k

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Saturday, October 3, 2020