Վիետնամում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր 16 պացիենտները

Բոլոր այն 16 պացիենտները, որոնք վարակվել Էին CОVID19 նոր կորոնավիրուսով եւ գտնվում Էին Վիետնամի հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում, ներառյալ երեք ամսական մի աղջնակ, լիովին ապաքինվել են: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել Է VNExpress պորտալը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վիետնամի առողջապահության նախարարությունը փետրվարի 25-ին հայտնել Է, որ բոլոր 16 պացիենտները, որոնց մոտ հաստատվել Էր նոր կորոնավիրուսով վարակվելը, ապաքինվել եւ դուրս են գրվել հիվանդանոցներից: Վիետնամում նոր վարակվածներ չեն գրանցվել փետրվարի 13-ից ի վեր, գրում Է հրատարակությունը: Նշվում Է, որ վերջին երկու պացիենտներից մեկը, որոնք դուրս են գրվել փետրվարի 24-ին եւ 25-ին, եղել Է երեք ամսական մի աղջիկ՝ Վինֆուկի նահանգից, որը վարակվել Էր իր տատիկից: Վերջինս շփվել Էր վիետնամցի այն ութ մասնագետներից մեկի հետ, որոնք հունվարի 17-ին վերադարձել Էին Չինաստանի Ուհան քաղաք գործուղումից, որտեղ նրանք պրակտիկա Էին անցնում անցյալ տարվա նոյեմբերից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: