Դեղի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել

Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

Դեղի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար հիմք է հանդիսացել արտադրող դեղագործական ընկերության կողմից ներկայացված գրությունն առ այն, որ սերիաների ընթացիկ կայունության փորձաքննության արդյունքում ի հայտ է բերվել որակի անհամապատասխանություն, մասնավորապես` թույլատրելի սահմաններից դուրս 5,7-դինիտրոքվինոլին-8-օլ-ի խառնուրդի առկայություն:

Նախարարի հրամանի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով ուղարկվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից արդեն իսկ իրականացվել է հետկանչի և ոչնչացման աշխատանքները: