ՀԱԿ հանրահավաքն օգոստոսի 2-ին

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը տեղի կունենա ոչ թե օգոստոսի մեկին, ինչպես որոշվել էր նախորդ` հունիսի երեսունին կայացած հանրահավաքի ժամանակ, այլ` մեկ օր ուշ: Այդ մասին «Մեդիալաբ»-ին տեղեկացրին Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից:
Կոնգրեսից «Մեդիալաբին» փոխանցեցին, որ հանրահավաքը օգոստոսի մեկից տեղափոխվել է օգոստոսի երկուսը, քանի որ մեկին Մեռելոց է: Հանրահավաքի օրվա տեղափոխման մասին որոշումը կայացվել է այսօր տեղի ունեցած Կոնգրեսի քաղխորհրդի նիստում:
© Medialab.am