Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանին

Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանած խմբում ընդգրկված ռազմական մասնագետներին։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը և հատկապես պաշտպանության նախարարությանը Հայաստանին տրամադրվող աջակցության համար՝ ընդգծելով ռազմական մասնագետների անձնազոհ աշխատանքը այս դժվարին իրավիճակում։