«Խելացնոր որոշմամբ, նշանակում է քարտ-բլանշ տալ այդ վայրենիներին». Ռոբերտ Մելքոնյան

«Խելացնոր որոշմամբ, նշանակում է քարտ-բլանշ տալ այդ վայրենիներին». Ռոբերտ Մելքոնյան
«Խելացնոր որոշմամբ, նշանակում է քարտ-բլանշ տալ այդ վայրենիներին». Ռոբերտ Մելքոնյան

ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի նոր գրառումը վերջին զարգացումների մասին`ստորեւ:
«հունգարիան ադրբեջանին է արտահանձնել հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած թուրք-սելջուկ ռամիլ սաֆարովին, ով ադրբեջան հասնելուն պես ներում է ստացել իլհամ ալիեւից:
Այսինքն՝ հունգարիայի թեթեւ ձեռքով, եվրոպաների լուռ համաձայնությամբ այդ խելացնոր որոշմամբ նշանակում է քարտ-բլանշ տալ այդ վայրենիներին՝ որտեղ հայ տեսնեք սպանեք, մեկ է դուք չեք պատժվի, կհերոսանաք, առքուփառքով կգնաք ձեր ջհանդամ հայրենիք…

Բայց չէ որ սա սովորական մարդասպանություն չէ, այլ մարդասպանություն է էթնիկ հողի վրա եւ փաստորեն արդարացվում է Եվրոպական միության անդամ երկրի իշխանությունների կողմից, իսկ Եվրոպան, ամբողջ աշխարհը լռում է, ակամա խրախուսելով նման երեւույթները…

Մեր իշխանություններին եք մեղադրում, ու՞ր եք այ գրանտակեր, եվրոպաների ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության կողմնակիցներ, իրավապաշտպաններ: Դե ձեր խողովակներով, կապերով բարձրաձայնեք, մի բան արեք , հասեք նրան, որ ամբողջ աշխարհը դատապարտի…

Չնայած ադրբեջանցիները, թուրքերը միշտ էլ թքել են աշխարհի վրա, նրանք էլ եվրոպական նրբանկատությամբ սուս ու փուս մաքրել են երեսը ձայները կտրած, նրանց առաջ կզելով:

Սա էլ ձեր եվրոպաները իրենց բարձրագոչ համամարդկային արժեքներով, բնականաբար երկակի ստանդարտներով՝ ինչպես միշտ…»

© Medialab.am