Մարտի 24-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 230-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 43-ամյա վարորդ Վյաչեսլավ Գրիգորյանը մահացել է, իսկ 85-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։