ԱՄՆ-ը պետք է առաջ մղի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը․ Ֆրենք Փալոուն

ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է առաջ մղի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը՝ Արցախը հայկական պահպանելու կարգավորմանը հասնելու համար։ Այս մասին ամերիկացի կոնգրեսականը հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ առցանց քննարկման ժամանակ։

«Հանդիպել եմ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։ Մենք քննարկել ենք Արցախին հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ը պետք է նաև առաջ մղի Մինսկի գործընթացը՝ Արցախը հայկական պահպանելու կարգավորմանը հասնելու համար»,- Twitter-ում գրել է Ֆրենք Փալոունը՝ հրապարակելով առցանց քննարկումից լուսանկար։