Օլիմպիական վարկանիշային մրցաշարում Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տարել

Իտալիայի Բուստո-Արիսցիո քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տարել։Այս մասին հայտնում է Armsport.am-ը:

Իր երկրորդ մենամարտում նա պարտության է մատնել Բելգիայի ներկայացուցիչ Նոա Հաջիտին։ Հովհաննիսյանը բոլոր ռաունդներում ունեցել է շատ մեծ առավելություն, իսկ 3-րդ ռաունդում նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։