Գիտելիքն ու կրթությունը հաջողության, երջանկության և հաղթանակի աներկբա նախապայման են․ Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում նշվում է․

Գիտելիքն ու կրթությունը հաջողության, երջանկության և հաղթանակի աներկբա նախապայման են։

Սիրելի ուսուցիչներ, դասախոսներ, դպրոցականներ, ուսանողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ և բոլորիս գիտելիքի օրվա առթիվ: Սիրելի ուսուցիչներ, բավականությամբ և հարգանքով լի ստեղծարար աշխատանք եմ ձեզ մաղթում։

Սիրելի աշակերտներ, համարձակ եղեք, մի վախեցեք լինել յուրահատուկ, մտածել յուրովի։

Ժամանակակից աշխարհը նոր մարտահրավերների առաջ է մեզ կանգնեցնում, որոնք հնարավոր չէ հաղթահարել առանց գիտելիքի և ստեղծարարության։ Միասին զարգացնենք մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը