Պետությունը մարզահամերգային համալիրի տարածքում բուժառուների հոսպիտալացումը նպատակահարմար չի համարում

Կ. Դեմիրճյանի ավան մարզահամերգային համալիրի տարածքում  կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացումը կազմակերպելը նպատակահարմար չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ համալիրի տարածքն օտագործվելո՞ւ է, թե՞ նպատակահարմար չէ:

«Նպատակահարմար չէ: Անձնակազմի, թթվածնի և ինֆրաստրուկտուրայի առկայությունը շատ ավելի կարևոր է: Եթե կոպիտ ասեմ, ապա համալիրի տարածքում քաղաքացուն հոսպիտալացնելը համարժեք է տանը թողնելուն»,- ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում սկզբում ինչո՞ւ հարյուրավոր մահճակալներ դրվեցին համալիրում՝ նախարարը պատասխանեց՝ որովհետև, երբ հիվանդությունը նոր էր, և ամեն իչ հայտնի չէր դրա մասին, պետությունը հնարավոր բոլոր սցենարները հաշվի էր առել: «Բայց հետո մեր անձնական, համաշխարհային փորձը ցույց տվեցին, որ դրանք գործունակ չեն: Նման ոչ հիվանդանոցային պայմաններում բուժման մեթոդներն արդյունավետ չեն»,-ասաց նախարարը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։