Ղարաբաղը կարող է չեզոքացնել Հայաստանի դեմ վտանգները

Ղարաբաղը կարող է չեզոքացնել Հայաստանի դեմ վտանգները
Ղարաբաղը կարող է չեզոքացնել Հայաստանի դեմ վտանգները

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ զրուցել ենք Աստանայում Եվրասիական Միության վեհաժողովից:

Աստանայում Նազարբաևը հայտարարեցոր Հայաստանը կարող է անդամակցել Եվրասիական միությանն առանց ՂարաբաղիՏեղի ունեցածը որքանո՞վ էր անակնկալՓաստացի 15 օր ժամանակ տրվեց Հայաստանին Ղարաբաղը չկորցնելու համա՞ր

Մինչև չհասկանանք այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում իր ամբողջ խորությամբ և տարբեր կողմերով, մենք չենք կարող իրական գնահատենք, թե ինչի հետ գործ ունենք: Փաստորեն երեք երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, ստորագրեցին մի միջպետական համաձայնագիր, որով նոր միության հիմք դրեցին: Բազմակողմ տարբեր միջպետական պայմանագրերը սովորական երևույթ են միջազգային ասպարեզում, բայց Աստանայում կնքված համաձայնագիրն իր բովանդակությամբ և իր նշանակությամբ ունի մի քանի առանձնահատկություն. առաջին`այդ համաձայնագիրը պետք է կնքվեր հետխորհրդային երկրներից մեկում և հետխորհրդային երկու երկրների կողմից, որոնք այսօր հայտնի են որպես ավտորիտար պետություններ: Այսինքն`Խորհրդային Միության փլուզումից հետո այս ամբողջ ժամանակահատվածում և Բելառուսը, և Ղազախստանը ավտորիտար պետություններ էին, և ՌԴ-ն պուտինյան ժամանակաշրջանում միանշանակ ավտորիտար պետություն է և իր ամբողջ քաղաքականությամբ ավտորիտար պետության օրինակ է: Հետաքրքիրն այն է, որ համաձայնագիրը կնքվեց Ռուսաստանի ու Բելառուսի կողմից, ովքեր 91-ի դեկտեմբերի ութին Բելովեժսկում կնքել են Խորհրդային Միության լուծարման համաձայնագիրը: Այսինքն՝ կնքվեց նոր համաձայնագիր, որը կոչվում է Եվրասիական Միություն, որն, ըստ էության, գալիս է սրբագրելու նախկին Խորհրդային Միության լուծարման համաձայնագիրը, այսինքն`վերականգնում են այն, ինչը ժամանակին լուծարեցին:

Երկրորդ` շատ կարճ ժամկետում դրան հաջորդեց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի այն հայտարարությունը, որ եթե Վրաստանը ստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ապա խնդիրներ կունենա, այսինքն` շարունակվում է Կրեմլի կողմից՝ հանձին Եվրասիական Միության, ռուսական հողերի (Պուտինը բազմիցս արտահայտվել է  այն մասին, որ ԽՄ-ն և Ռուսաստանը նույն հասկացողություններ են) նկրտումները նաև Վրաստանի նկատմամբ: Այս կոնտեքստի մեջ է տեղավորվում նաև Մոսկվայի՝ Հայաստանին ու Ադրբեջանին զինելու քաղաքականությունը, որի նպատակը երկու կողմերին սպառազինության միջոցով կախվածության մեջ գցելն է, լարվածությունը մեծացնելու և երկուսին իր ազդեցության շրջանակում պահելու միտումը: Եվ վերջին հաշվով, նաև դարձնելու Եվրասիական միության հաջորդ անդամները: Չնայած Հայաստանի համար շատ հստակ ասվեց, որ շատ կարճ ժամկետում այդ հարցը կլուծվի: Այսինքն՝ մենք Աստանայի համաձայնագիրը պետք է որակենք որպես նախկին խորհրդային տարածքներում ռուսական կայսրության վերականգնման ուղղությամբ իրականացված միջազգային քայլ: Այս առումով, Սերժ Սարգսյանի պահվածքն արդեն իսկ վկայում է, որ Հայաստանը, ցավոք սրտի, հանձին այսօրվա քաղաքական ղեկավարության, ոչ մի ինքնուրույն քայլ կատարելու, որոշումների մեջ մասնակցելու հնարավորություն ու իրավունք չունի: Տեսեք, Նազարբաևի կողմից Ալիևի նամակի հրապարակումը ոչ թե Նազարբաևի նախաձեռնությունն էր, այլ հենց Պուտինի վարած քաղաքականության տրամաբանության շրջանակներում կատարված քայլ, որովհետև առանց Պուտինի համաձայնության Նազարբաևը ոչ մի քայլ չէր կատարի:

Այսինքն ամեն ինչ նախապես համաձայնեցվա՞ծ էր:

Այո իհարկե: Ես համարում եմ, որ Բելառուսն ու Ղազախստանն արդեն ապագա ռուսական կայսրության մի մասն են, որն այդ համաձայնագրով արդեն ընդունել են: Բայց նրանք այդ ապագա կայսրության հիմնադիրներն են, իսկ Սերժ Սարգսյանն իր անողնաշար քաղաքականության հետևանքով դառնում է այդ գործընթացի ոչ թե իրական մասնակիցը, այլ կցորդը: Ու այդ կցորդին օգտագոծում են նաև Ադրբեջանին ենթարկեցնելու նպատակով: Ճնշում գործադրելով Հայաստանի վրա, որ պետք է այդ միությանն անդամագրվի առանց Ղարաբաղի, Ղարաբաղն օգտագործվում է որպես գայթակղիչ միջոց, որով Ադրբեջանին նույնպես ուզում են Եվրասիական միության կողմը գրավել: Այս ամբողջ մեխանիզմն այնպես է մշակված Նազարբաևի և Լուկաշենկոյի կողմից, որ այս պարագայում Հայաստանի կարգավիճակն ուղղակի դառնում է ՌԴ Կալինինգրադի մարզի կարգավիճակ, որի մասին ժամանակին նույն Պուտինի խորհրդականն է իբր շփոթված հայտարարել: Դե ֆակտո Հայաստանին, հանձին իր ղեկավարի, վերաբերում են իբրև Կանլինինգադրի մարզի: Վրաստանի հանդեպ ճնշումը հաստատում է այն միտումը,  որ Կրեմլը Հարավային Կովկասի նկատմամբ ունի նույն վերաբերմունքը: Այսինքն՝ չբավարարվելով Հայաստանով և Ադրբեջանով՝ պետք է փորձի այնպես անել, որ Վրաստանը որպես Եվրոմիության ուղղությամբ շարժվող պետություն, օգտվելով նրա անկլավային վիճակից, նաև նրա նկատմամբ ճնշում գործադրի:

Սեպտեմբերի երեքից հետո դեմ հանդիման գործ ունենք ոչ միայն Կրելմի, այլ նաև նրա ձևավորած համակարգի հետ՝ հանձինս այդ երեք երկրների, և դրան զուգահեռ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելը: Արդյունքում Հայաստանը իր արտաքին քաղաքական բնագավառում, բացարձակապես հրաժարվելով իր ինքնուրույնությունից և զիջելով այդ քաղաքականության իրականացման իրավունքը Կրեմլին, զրկվում է իր շահերը ներկայացնելու հնարավորությունից: Այսինքն՝ ՀՀ վրա այսպիսի սպառնալիք իր ծավալներով մենք մինչև հիմա չենք ունեցել:Կարդալ ավելին