Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ

Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ: Այդ մասին որոշման նախագիծը կառավարության օրակարգային հարցերից է և կքննարկվի ապրիլի 8-ին կայանալիք կառավարության նիստում:  

Տավուշի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել նախկին մարզպետ Հայկ Չոբանյանի՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո: