Գողանում են Սևանի ջուրը. Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Գողանում են Սևանի ջուրը. Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
Գողանում են Սևանի ջուրը. Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Գրեթե 3 տարի շարունակ Վայոց Ձորի մարզի բնակիչները խոսում են այն մասին, որ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվող ջրի մի մասը բաց է թողնվում Եղեգիս գետն ու փաստացի չի հասնում լիճ:

Մենք անկեղծորեն չէինք ուզում հավատալ այդ փաստին, սակայն մեր աչքերով տեսածին չհավատալ չէինք կարող: Բնության դեմ հանցագործությունների թիվն Հայաստանում այնքան մեծ է, որ վաղուց դրանց հաշիվը կորցրել ենք: Հանցագործությունների շարքին գումարվում է նաև սույն կադրերում պատկերվածը, ինչով հաստատվում է Սևանից ջուր գողանալու փաստը: Ոչ ոք հիմա չի ասի իրականությունը, թե քանի տարի է սա շարունակվել, և որքան ջուր է գողացվել Արփա-Սևան ջրատարից…

Մանրամասները` տեսանյութում

http://www.youtube.com/watch?v=0Bt2UK4mxGs

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)