Վաղվա արտահերթ նիստում ԱԺ-ն կքննարկի Մանվել Գրիգորյանի հարցը

Վաղվա արտահերթ նիստում ԱԺ-ն կքննարկի Մանվել Գրիգորյանի հարցը
Վաղվա արտահերթ նիստում ԱԺ-ն կքննարկի Մանվել Գրիգորյանի հարցը

Վաղը՝ հունիսի 19-ին ժամը 11-ին ԱԺ-ում կքննարկվի Մանվել Գրիգորյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդության հարցը։ 

Այսօր կայացած կառավարության նիստում առաջարկվել է արտահերթ նիստ գումարել եւ օրակարգում ներառել  ՀՀԿ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդության հարցը: