ՍԴ-ն Նաիրա Զոհրաբյանի գործով հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու․ Factor.am

Նաիրա Զոհրաբյան

© factor.am

Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պաշտոնանկության սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը Նաիրա Զոհրաբյանին Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցով դիմել էր Սահմանադրական դատարան՝ իշխանական իմքայլական պատգամավորների նախագիծը որակելով հակասահմանադրական։

Իշխող խմբակցությունը պաշտոնանկությունը պատճառաբանում էր Նաիրա Զոհրաբյանի՝ Ֆեյսբուքում կատարած հետևյալ գրառմամբ․ «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։