«Մեր խնդիրն ավելի գլոբալ է». Նաիրա Զոհրաբյանը` ԲՀԿ-կոալիցիոն կառավարության մասին

«Մեր խնդիրն ավելի գլոբալ է». Նաիրա Զոհրաբյանը` ԲՀԿ-կոալիցիոն կառավարության մասին
«Մեր խնդիրն ավելի գլոբալ է». Նաիրա Զոհրաբյանը` ԲՀԿ-կոալիցիոն կառավարության մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առանցքային գործիչներից մեկը` Նաիրա Զոհրաբյանը, մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններից հետո կոալիցա ձեւավերվելու շուրջ խոսակցություններին ի պատասխան հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Խորհրդարանական ընտրություններից հետո քննարկվող ամենաակտուալ թեմաներից մեկը ԲՀԿ-ի հնարավոր մասնակցությունն է ապագա կոալիցիոն կառավարությանը: Ի գիտություն բոլոր քաղաքագետների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների, ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ որեւէ կոալիցիա մեզ համար չի կարող ինքնանպատակ լինել։ Մի քանի նախարար ավել կամ պակաս ունենալ կամ չունենալը ԲՀԿ-ի համար որեւէ նշանակություն չունի:

Մեր խնդիրն ավելի գլոբալ է` այնպիսի կառավարության ձեւավորումը, լինի դա կոալիցիոն, թե ոչ, որը օր առաջ ձեռնամուխ կլինի երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների լուծմանը, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, երկրում բիզնես-միջավայրի, տնտեսական մթնոլորտի փոփոխմանը։ Մնացած բոլոր կարծիքներն ու վերլուծությունները ուղղակի հիմնազուրկ են:

Ի վերջո, ընտրությունների արդյունքները ապացուցեցին, որ «Բարգավաճ Հայաստանը» ստացել է մեր հանրության զգալի հատվածի՝ մոտ կես միլիոն մեր հայրենակիցների վստահությունը, որը մեր համար ամենամեծ արժեքն է։ Եւ մենք չենք անելու որեւէ քայլ, որը կսասանի ժողովրդի հավատն ու վստահությունը մեր հանդեպ»:

© Medialab.am