Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 5-ին, ժամը 14.20-ին, Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 65-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 5-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 5-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 42-ամյա քաղաքացի և հայտնել, որ նախորդ օրը վրաերթի է ենթարկվել:
Պարզվել է, որ մայիսի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան փողոցի մարզադպրոցի մոտ «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 5-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Լոռու մարզի Ամրակից-Գյուլագարակ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Կիա Սորենտո» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2106-ի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 5-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան և Է. Պետրոսյան փողոցների խաչմերուկում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 5-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի-Քանաքեռավան գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 69-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 5-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցում «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, ոը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: