Կառավարությունը գումար է հատկացրել Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման համար

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով գործադիրը գումար է հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ օգոստոսի 24-ի Կառավարության նիստից, Մ-12 – Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի մոտ 11.8 կմ հատվածի վերակառուցում 2022 թ. իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար նախատեսվում է հատկացնել 5,551,808,100.0 ՀՀ դրամ, որից՝ շինարարական աշխատանքների համար՝ 5,463,772,110.0 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության համար՝ 54,052,443.0 ՀՀ դրամ և հեղինակային հսկողության համար՝ 33,983,547.0 ՀՀ դրամ։