Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Բաքու

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքինը այսօր պաշտոնական այցով մեկնել է Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով: Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ մեկօրյա այցի ընթացքում նախատեսվում է նախագահ Փեզեշքիանի և Ալիևի երկկողմ բանակցությունները:

Իրանական պետական աղբյուրների տեղեկացմամբ՝ Մասուդ Փեզեշքիանի այցը դիտարկվում է որպես Իրանի արտաքին քաղաքականության ռազմավարական հանգրվան, որի նպատակն է վերակենդանացնել և խորացնել Թեհրանի ու Բաքվի հարաբերությունները: