ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային թեմայով բանակցությունները հաջող են ընթանում, և կողմերը մոտենում են համաձայնագրի կնքմանը։
«Շատ լավ բանակցություններ են ընթանում։ Կարծում եմ՝ այսօր Իրանի հետ լավ արդյունքներ ունենք։ Մենք կրկին կհանդիպենք հաջորդ շաբաթվա սկզբին։ Նրանք շատ ավելի պատրաստ են գործել, քան մեկուկես տարի առաջ կամ նույնիսկ մեկ տարի առաջ»,– ասել է Սպիտակ տան ղեկավարը։



















