Երևանի քաղաքապետարանը թատրոններին հատկացրել էր դրամաշնորհ նոր բեմադրությունների համար. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երևանի քաղաքապետարանը թատերարվեստի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու նպատակով թատրոնի համաշխարհային օրվա առթիվ 2022 թվականին Ս. Սարգսյանի անվան համազգային պետական և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկակական թատրոններին հատկացրել էր դրամաշնորհ՝ նոր բեմադրությունների համար:

Այդ դրամաշնորհի շրջանակներում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը բեմադրել է Բրեյդբերիի «Խատուտիկի գինի» հռչակավոր պատումը։

Շնորհակալություն եմ հայտնում թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանին և դերասանական ողջ կազմին՝կատարած աշխատանքի համար»: