Տուրիզմի մասնագետն 8 ամսում Հայաստանում հաշվարկել է շուրջ 700 մլն դոլարի կորուստ

Տուրիզմի ոլորտի մասնագետը COVID-19-ի համավարակով պայմանավորված զբոսաշրջային այցելությունների նվազման հետևանքով 2020 թվականի 8 ամսում հաշվարկել է մոտ 700 մլն ԱՄՆ դոլարի կորուստ, քանի որ դեպի Հայաստան կարող էր լինել շուրջ 800 հազար զբոսաշրջիկի այցելություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը հայտնեց, որ այդ զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը կարող էր երկրում ծախսել 700-800 ԱՄՆ դոլար:

«Անցած տարի հունվար-հունիսին ունեցել ենք 770 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն: Այս տարի նույն ժամանակահատվածում եղել է ընդամենը 311 հազար այցելություն: Սակայն այդ թիվը միայն առաջին եռամսյակի տվյալն է, քանի որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ երկրորդ եռամսյակում ունեցել ենք զրո ներգնա զբոսաշրջային այցելություն»,- նշեց Ապրեսյանը: Նրա խոսքով՝ այս տարի նույնիսկ ակնկալվում էր զբոսաշրջային այցելությունների աճ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։