Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. «07»-ը մխրճվել է «ՄԱԶ» բեռնատարի մեջ. կա 4 զոհ, 4 վիրավոր. Shamshyan.com

Այսօր` փետրվարի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Բերդ-Այգեձոր ավտոճանապարհի՝ Այգեձոր գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ» 2107 մակնիշի 35 GD 855 համարանիշի և «ՄԱԶ» մակնիշի 094 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր, մնացածը՝ ծանր կայուն ախտորոշմամբ, տեղափոխվել են Այգեձորի ամբուլատոր կենտրոն, որտեղից տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի տեղում մահացել է։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետև՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները։

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագորոծելով հատուկ տեխնիկա:

Ըստ նախնական տեղեկություների՝ «07»-ը մխրճվել է ՄԱԶ բեռնատարի մեջ, իսկ բեռնատարն օգտագործվում է նաև որպես վերամբարձ կռունկ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ այստեղ