Մահից առաջ Էդգար Ծատինյանը պատմել է, թե ոստիկաններն ինչպես են իրեն խոշտանգել. Տեսանյութ

Մահից առաջ Էդգար Ծատինյանը պատմել է, թե ոստիկաններն ինչպես են իրեն խոշտանգել. Տեսանյութ
Մահից առաջ Էդգար Ծատինյանը պատմել է, թե ոստիկաններն ինչպես են իրեն խոշտանգել. Տեսանյութ

Factor.am Ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած Երևանի 36-ամյա բնակիչ Էդգար Ծատինյանի ընտանիքը հայտարարում է՝ տևական ժամանակ է, ինչ իրենք ապրում են վախի ու ահաբեկման մթնոլորտում: Հարսի և թոռան հետ ապրող 57-ամյա Լարիսա Եթարյանը՝ մահացած երիտասարդի մայրը, պնդում է, որ ոստիկանության ծառայողները վախեցնում են իրենց, որ այլևս չբարձրաձայնեն ոստիկանության գործողությունների մասին: