Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ. ԱԻՆ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ. ԱԻՆ

Հունիսի 7-11-ը կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, օդի ջերմաստիճանը այսօր և վաղը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում հունիսի 7-11-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում: