Աննա Հակոբյանը Ժնևում մասնակցել է Շվեյցարական կարմիր խաչի ավանդական բարեգործական գալա երեկոյին

Աննա Հակոբյանը Ժնևում մասնակցել է Շվեյցարական կարմիր խաչի ավանդական բարեգործական գալա երեկոյին
Աննա Հակոբյանը Ժնևում մասնակցել է Շվեյցարական կարմիր խաչի ավանդական բարեգործական գալա երեկոյին

ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից տեղեկացնում են, որ  «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 12-ին Ժնևում մասնակցել է Շվեյցարական կարմիր խաչի (ՇԿԽ) ավանդական բարեգործական գալա երեկոյին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին և անցկացվեց «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրի ներքո։ Երեկոյին ներկա է գտնվել Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Գալա երեկոյի հասույթի զգալի մասն ուղղվելու է հոգալու Հայաստանում տարեց մարդկանց ու հաշմանդամների կարիքները, աջակցելու այս առումով մեր երկրի կողմից իրականացվող գործունեությանը։ Նախանշված բարեգործական առաքելությունն իրականացնելու համար, Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները տարեսկզբին այցելել են Հայաստան` տեղում ծանոթանալով իրավիճակին, ուրվագծելով իրենց ծրագրերը, մտքերի փոխանակում ու աշխատանքների համադրում իրականացնելով հայաստանյան իրենց գործընկերների հետ։

Երեկոյի շուրջ վեց հարյուր մասնակիցների շարքում էին պետական և քաղաքական գործիչներ, դիվանագետներ, շվեյցարացի և օտարերկրացի բազմաթիվ անվանի բարերարներ, գործարարներ, արվեստագետներ, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: