ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ ավարտեցին խուզարկությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանը:
Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ հարցի չի պատասխանելու: «Ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալել»,- ասաց նա, ապա դիմելով լրագրողներին, ասաց, որ իրենց հետաքրքրող հարցերն ուղղեն ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին: Հարցին՝ ի՞նչ է հայտնաբերվել խուզարկության ժամանակ՝ Հայրապետյանը պատասխանեց. «Մի հատ «ՍՈՒ 35» սամալյոտ են գտել, մի հատ՝ «Տ90» տանկ, մի քանի հատ էլ՝ «БТР» ու «БМП»»: Այլ հարցերի Հայրապետյանը չպատասխանեց և լրագրողներին խորհուրդ տվեց սպասել. «Էսօր երեկոյան ամեն ինչ կլսեք»:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։