Երևանի համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր

Երևանի համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր
Երևանի համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Ծառայությունը կլինի վճարովի՝ ցանկացողները ամսական 5000 դրամ կվճարեն, համապատասխանաբար, խմբերի մանկավարժները լրացուցիչ վարձատրություն կստանան: 1.5 ժամ տևողությամբ երկարօրյա խումբ բացելու համար անհրաժեշտ է առնվազն 5 երեխա: