Վլադիմիր Զելենսկու օգնականի դեմ մահափորձ է իրականացվել․ նրա մեքենայի ուղղությամբ 10 փամփուշտ է արձակվել

Կիևի մարզի Լեսնիկի գյուղի մոտակայքում մահափորձ է իրականացվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու  օգնական Սերգեյ Շեֆիրի դեմ։ Այս մասին հայտնում է korrespondent-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին: Համաձայն այդ տեղեկությունների՝ վարորդը 3 հրազենային վիրավորում է ստացել։

«Աղբյուրների խոսքով՝ ավտոմեքենայի ուղղությամբ կրակահերթ է արձակվել։ Տուժել է նախագահի առաջին օգնականի վարորդը, նրան բուժօգնություն է ցուցաբերվում դեպքի վայրում։ Շեֆիրը չի տուժել։ Հարձակվողներին որոնում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ դեպքի վայրում է գտնվում նաև լլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։

Կրակոցների մասին տեղեկությունը հաստատել է նաև ոստիկանությունը՝ հայտնելով, որ մեքենայի ուղղությամբ 10 փամփուշտ է արձակվել։

Աղբյուր՝ Factor.am