Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը Գլոբալ ատոմային ֆորումում իր ելույթից հետո հանդիպումներ է ունենալու մի շարք օտարերկրյա ղեկավարների հետ։ Ֆորումը նվիրված է Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, համաժողովին կմասնակցեն ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի ժամանակավոր նախագահ Մին Աուն Հլայնը, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի մասնակցությունը հատկապես ընդգծված է, քանի որ նախատեսվում է Փաշինյանի ներկայությունը ոչ միայն ֆորումին, այլ նաև Վլադիմիր Պուտինի հետ ձևաչափային հանդիպումներում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։