«Հայոց հայրենիք» և «Վերելք» կուսակցությունները պատրաստվում են դիմել ՍԴ

«Հայոց հայրենիք» և «Վերելք» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ընտրություններն անցել են ակնհայտ խախտումներով, որոնք անմիջական ազդեցություն են ունեցել քվեարկության արդյունքների վրա:

Հայտարարության մեջ նշվում է, որ չեն ճանաչում 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքները և դրանք գնահատում են ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող:

«Պատրաստվում են հնգօրյա ժամկետում դիմել ՍԴ՝ 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ-ի կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՍԴ է պատրաստվում դիմել նաև «Հայաստան» դաշինքը՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները: