Փաստահավաք առաքելությունը` հոկտեմբերի 4-14-ը

Փաստահավաք առաքելությունը` հոկտեմբերի 4-14-ը
Փաստահավաք առաքելությունը` հոկտեմբերի 4-14-ը

Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում նախատեսված Դաշտային առաքելությունը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 4-14-ը: Այդ մասին Նյու Յորքում հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Այդ մասին համանախագահներն ըստ տարածած հաղորդագրության արդեն իսկ  տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին եւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին` վերջիններիս հետ Նյու-Յորքում` ՄԱԿ-ի ԳԱ-ի 65-րդ նստաշրջանի կուլուարներում ունեցած հանդիպման ժամանակ:

“Նյու Յորքում եւ Ժնեւում ՄԱԿ-ի պաշտոնատար անձանց հետ ունեցած նախնական շփումներից հետո համանախագահները պաշտոնապես հրավիրել են  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) եւ (UNHCR) ՄԱԿ-ի փախստականների  հարցով գերագույն հանձնակատարի փորձագետներին` մասնակցելու առաքելությանը”,- նշված է համանախագահների հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության, համանախագահները նախարարների հետ հաստատել են առաջիկա ամիսների աշխատանքային ծրագիրը` ներառյալ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը կկայանա դեկտեմբերին:

© Medialab.am