ԱրմՀայԹեք միջոցառումը կորոնավիրուսի պատճառով կհետաձգվի

Հաշվի առնելով վերջին շրջանում կորոնավիրուսի (COVID 19) տարածման ռիսկերն ու վտանգները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել` հետաձգելու ԱրմՀայԹեք միջոցառումը մինչև 2020թ. հոկտեմբեր:

Միջոցառման իրականացման օրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: