ԱԺ-ն չընդունեց ռազմական դրությունը վերացնելու որոշման նախագիծը

Ազգային ժողովի նիստը. Ուղիղ

ՀՀ Ազգային ժողովը չընդունեց սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն չընդունվեց 36 «կողմ», 56 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Ռազմական դրությունը վերացնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ էր ներկայացրել խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Առողջապահության նախարարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց, որ կառավարությունն առաջարկում է ռազմական դրությունը վերացնել աստիճանաբար:

Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր ներկայացրել նախագծի վերաբերյալ: