Սասուն Խաչատրյանը նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ.Factor

Սասուն Խաչատրյանը նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Հարցն ընդգրկված էր Կառավարության նիստի օրակարգում, որը վարում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք՝ Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական նոր մարմնի ղեկավարի մրցույթին հայտ էր ներկայացրել երեք թեկնածու՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, փաստաբան Գառնիկ Թորոսյանը և Կենտրոնական բանկի նախկին աշխատակից Դավիթ Մկրտումյանը։

Նրանք բոլորն էլ հաղթահարել էին անցողիկ շեմը, սակայն առավելագույն միավոր էր ստացել՝ Սասուն Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ 2019 թվականին Կառավարությունը ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի նոր՝ միասնական մարմնի ստեղծմանը։

Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է կենտրոնանա միայն կոռուպցիոն հանցագործությունների քննման ուղղությամբ և որն իրականացնելու է նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Սասուն Խաչատրյանը ՀՔԾ պետի պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հունիսի 11-ին։

Այս մասին հայտնում է factor.am-ը: